7-րդ գումարման Ազգային ժողովի 11 մշտական հանձնախմբի նախագահների ընտրության արդյունքներն ամփոփվեցին:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները:
Քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել էր 129-ը:
«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Նարեկ Զեյնալյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 112 և դեմ՝ 16 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 1 քվե:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը՝ 117 կողմ, 12 դեմ ձայների համամասնությամբ:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մխիթար Հայրապետյանը՝ 116 կողմ, 11 դեմ ձայներով: 2 քվե ճանաչվել է անվավեր:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արման Եղոյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 108 կողմ, դեմ՝ 17 պատգամավոր, 4՝ անվավեր:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը՝ 127 կողմ, դեմ 2 ձայներով:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը՝ 122 կողմ, 4 դեմ ձայներով: 3 քվե ճանաչվել է անվավեր:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը՝ 1 անվավեր, 122 կողմ, 6 դեմ ձայներով:
Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Միքայել Մելքումյանը՝ 122 կողմ, 6 դեմ ձայներով: Անվավեր է եղել 1 քվե:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վարազդատ Կարապետյանը՝ 127 կողմ, 2 դեմ ձայներով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Թունյանը՝ 123 կողմ, 6 դեմ ձայներով:
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց ԼՀԿ-ի կողմից առաջադրված Մանե Թանդիլյանը՝ 116 կողմ, դեմ՝ 10, 3 քվե ճանաչվել էր անվավեր:
ԱԺ նախագահը շնորհավորեց մշտական հանձնաժողովների նորընտիր նախագահներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:
Նշենք, որ Ազգային ժողովն արդեն իսկ հաստատել է ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը: Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովներից 8-ը նախագահելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և 1 հանձնաժողով էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Աղբյուրը՝ tert.am