Ովքեր կղեկավարեն ԱԺ մշտական հանձնաժողովները: Նախագահների թեկնածուները հայտնի են:
ԱԺ-ը փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի խորհրդարանական 11 մշտական հանձնաժողովների նախագահներին: Դրանցից 8-ի նախագահների թեկնածուներին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Նրանք են՝ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով՝ Նարեկ Զեյնալյան, Արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ Ռուբեն Ռուբինյան, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով՝ Մխիթար Հայրապետյան, եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով՝ Արման Եղոյան, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով՝ Անդրանիկ Քոչարյան։
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսը (Լևոն Տեր–Պետրոսյանի կուսակցությունը) 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբում։ Իսկ 90–ականների վերջին Քոչարյանը զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։
պետական-իրավական հարցերի հանձնաժողով՝ Վլադիմիր Վարդանյան, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողով՝ Վարազդատ Կարապետյան, Տնտեսական հարցերի հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան: Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի ու մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին առաջադրել է «Բարգավաճ Հայաստանը»: Նրանք են՝ համապատասխանաբար՝ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստանն» առաջադրել է Մանե Թանդիլյանին: Հանձնաժողովների նախագահների ընտրությունը կիրականացվի փակ գաղտնի ընթացակարգով: Մինչ այդ, սակայն, պատգամավորները հարցերով դիմում են թեկնածուներին: Նրանք ներկայացնում են իրենց տեսակետը ղեկավարելիք բնագավառի վերաբերյալ:
Հիշեցնենք` այսօր խորհրդարանի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխվել են խորհրդարանական երեք ուժերի քննարկումների արդյունքում ձեռք բերված կոնսենսուսով: Այսպիսով, ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը ղեկավարելու են «Իմ քայլը» խմբակցության, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանի», 1-ը՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները:
Աղբյուրը՝ armeniasputnik.am