Հայաստանի Հանրապետությունը նոր վարչապետ ունի։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Իմ քայլը» դաշինքի 1–ին անդամ Նիկոլ Փաշինյանին նշանակել է ՀՀ վարչապետ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը` Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,–ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ 7–րդ գումարման 1–ին նիստին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն է առաջադրել:
Նշենք, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը ՀՀ նախագահին առաջարկելու է Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Սահմանադրության համաձայն՝ նոր ձևավորված խորհրդարանում վարչապետի ընտրություն չի լինում: Ազգային ժողովում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններից հետո առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88, երկրորդը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, երրորդը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատով:
Աղբյուրը՝ armeniasputnik.am