Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: Այս մասին Էդգար Ղազարյանը տեղեկացրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:
Էդգար Ղազարյանը 2014 թվականին նշանակվել էր Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ Վայոց Ձորի մարզի մարզպետի պաշտոնը: