«Իրատեսի» տվյալներով` ԱԺ-ում խոր անհանգստություն է տիրում. աշխատակիցներին ներքին կարգով նորերը տեղեկացրել են, որ իրենց գալուց հետո տեղի է ունենալու աշխատակազմի մոտ 30 տոկոսի կրճատում։
«Իրատեսի» տեղեկությունների համաձայն` ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը։ Չնայած որ «Իմ քայլում» հերքում են այս տեղեկությունը։
«Փաստը ժպիտ է առաջացրել շատերի մոտ, այնուհանդերձ, ԱԺ-ում պատրաստվում են այդ նշանակմանը: Ավելին` այս օրերին ԱԺ-ում խոր անհանգստություն է տիրում. աշխատակիցներին ներքին կարգով նորերը տեղեկացրել են, որ իրենց գալուց հետո տեղի է ունենալու աշխատակազմի մոտ 30 տոկոսի կրճատում. «Դե որ հարյուրմիլիոնանոց «պադավատի» ախորժակ ունեն, երեսուն չէ, հիսուն տոկոսն էլ կարող են կրճատել»»,- ասում են գործից «հասկացող» ԱԺ-ականները»,–գրում է թերթը: