ՀՀ սփյուռքի արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, ինչպես նաև քաղաքական թիմին՝ սփյուռքի նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար: «Ֆեյսբուք»-ի իր էջում Հայրապետյանը գրել է, որ կառավարության այսօրվա նիստը վերջինն էր իր համար: «Մեծագույն պատիվ էր գործադիր իշխանության կազմում ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-նշված է Հայրապետյանի գրառման մեջ:
2018 թվականի մայիսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Մխիթար Հայրապետյանին նշանակել էր սփյուռքի նախարար: Մխիթար Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենաերիտասարդ նախարարն էր՝ 27 տարեկան:
Նա 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել է պատգամավորական մանդատ և պատրաստակամություն հայտնել գործունեությունը շարունակելու օրենսդիր մարմնում: Կառավարության կառուցվածքում կատարվելիք փոփոխությունների արդյունքում մեծ է Սփյուռքի նախարարության փակման հավանականությունը:
Աղբյուրը՝ 1in.am