ՀՀ Սահմանադրության մեջ բազմաթիվ խութեր կան, որոնք վերացնելու անհրաժեշտություն կա: Այս մասին հունվարի 10-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
«Սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին մենք մշտապես խոսել ենք: Մենք ինքներս վերջին ամիսներին բախվեցինք իրավիճակների, որտեղ գոյություն ունեին, եթե ոչ սահմանադրական փակուղիներ, ապա պետականության համար բավականին վտանգավոր խութեր: Սահմանադրության մեջ հստակեցնելու շատ բաներ կան»,- ասաց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը չբացառեց Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու հավանականությունը:
Աղբյուրը՝ 1in.am