Հույս ունեմ, որ մենք պատվով կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները: Այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որ կարիերան շարունակելու է Ազգային ժողովում:
Միրզոյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ կառավարության կազմում աշխատելը հսկայական փորձառություն է տվել: Նա նաև նշեց, որ տխրելու առիթ չկա, քանի որ իրենք անցնում են պատվաբեր աշխատանքի և շարունակելու են ծառյել ՀՀ-ին և Հայաստանի ժողովրդին:
Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Արարատ Միրզոյանը, Մխիթար Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը աշխատանքը շարունակելու են Ազգային ժողովում, ինչի համար կառավարությունում մնացողները տխուր են:
Հավելենք, որ Արարատ Միրզոյանը զբաղեցնելու է ԱԺ նախագահի պաշտոնը, իսկ Լիլիթ Մակունցը՝ Իմ քայլը խմբակցության ղեկավարի:
Աղբյուրը՝ analitik.am