«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը կլուծարվի

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Սորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին հարցը:

Որոշման նախագծի մեջ ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ  կետի  «զ»  ենթակետով,  25-րդ  հոդվածով`  Հայաստանի  Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը»:

Աղբյուրը՝ 168.am