Ազգային ժողովի փոխխոսնակի թեկնածուն կքվեարկի ԲՀԿ-ական գործընկերոջ օգտին։
Հայ ընտրողներն արդեն որոշել են, թե ով պետք է դառնա փոխխոսնակ, Sputnik Արմենիային ասաց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման անդամ, ԱԺ փոխխոսնակի պաշտոնի թեկնածու Ալեն Սիմոնյանը։
«Այդ հարցի պատասխանը մեր ընտրողները տվել են։ Եթե ես, որպես պատգամավոր, որոշեմ քվեարկել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու օգտին, ապա դա կնշանակի, որ ես համաձայն չեմ հայ ժողովրդի որոշման հետ։ Մեզ մոտ քննարկումներ չեն եղել, դա իմ անձնական կարծիքն է», – ասաց Սիմոնյանը։
Տրամաբանությունը հուշում է, որ խորհրդարանի երրորդ փոխխոսնակ պետք է դառնա այն ուժի ներկայացուցիչը, որն ընտրությունների արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իմ քայլը» դաշինքը ԱԺ խոսնակի պաշտոնում առաջարկել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը։ Լենա Նազարյանին և Ալեն Սիմոնյանին առաջարկել են որպես ԱԺ փոխխոսնակներ։
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունից փոխխոսնակի պաշտոնի համար առաջադրվել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ ԲՀԿ-ում քննարկումները շարունակվում են, լուրեր են պտտվում, որ դա կլինի Նաիրա Զոհրաբյանը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am