ԿԸՀ–ն ընդունել է ինքնաբացարկի դիմումներն ու համապատասխան որոշումը։
ԿԸՀ–ն ստացել է ինքնաբացարկի 20 դիմում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 20 թեկնածուներից։ Այս մասին այսօր կայացած նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` նշելով, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացվել է ինքնաբացարկի 18 դիմում, «Լուսավոր Հայաստան»–ից` 2, ԲՀԿ–ն դիմում չի ներկայացրել։
«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակից պատգամավորական մանդատից հրաժարվել են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Զարուհի Բաթոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հակոբ Արշակյանը, Արսեն Թորոսյանը, Գարիկ Սարգսյանը, Էրիկ Գրիգորյանը, Գնել Սանոսյանը, Տրդատ Սարգսյանը, Անդրեյ Ղուկասյանը, Դավիթ Գևորգյանը, Նարեկ Բաբայանն ու Ֆելիքս Ցոլակյանը, «Լուսավոր Հայաստանից»` Քրիստ Մարուքյանն ու Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ երեք ուժ է անցել` «Իմ քայլը» դաշինքը (88 մանդատ), ԲՀԿ–ն (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (18 մանդատ)։
Աղբյուրը՝ armeniasputnik.am