Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկացած վարչապետ փորձել է փոխել ոչ միայն անձերին, այլև կառավարման մեխանիզմը… Ես էլ եմ փորձել ու պետք է խոստովանեմ, որ փոփոխությունները շոշափելի արդյունք չեն տվել և չէին էլ կարող տալ, որովհետև կառավարման մեխանիզմը սերտ կապված է տնտեսության կազմակերպման հայեցակարգին ու նախանշվող առաջնահերթություններին։
Հայաստանի Հանրապետության տնտեսական հայեցակարգը պետք է կառուցվի մեր մտավոր և բնական ռեսուրսների հենքի վրա։ Մեզ անհրաժեշտ է ունենալ ատոմային էներգետիկայի, բնական և ջրային ռեսուսների նախարարություն։ Թվարկածս ոլորտները կարող են նաև առանձին նախարարություններ լինել: Առանց այս ոլորտները կարևորելու՝ մենք մշտապես կախված ենք լինելու ռուսական իշխանություններից, գազի գնից, զենք գնելու գումար հայթայթելուց ու էլի հազար ու մի բանից…
Հա. ժողովուրդ ջան, շնորհավոր նոր տարի։ Հույսի և լավատեսության տարի թող լինի… Հաջողությունների, որ գալիս ու մնում են»: