Հայտնի է, թե երբ նորընտիր պատգամավորները կստանան իրենց մանդատները

Հունվարի 4–ին պարզ կդառնա նաև նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը:

2019 թվականի հունվարի 4-ին, ժամը 16:00-ին,  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարելու:

Այդ օրը ընտրական հանձնաժողովը քննարկելու է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված)  պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը, կազմելու է արձանագրության ազգային ժողովի պատգամավորներին գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին, հայտարարելու  է նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը մասին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ երեք ուժ է անցել` «Իմ քայլը» դաշինքը (88 մանդատ), ԲՀԿ–ն (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (18 մանդատ)։

Աղբյուրը՝ armeniasputnik.am