ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս տարվա ընթացքում ՌԴ նախագահի հետ ռեկորդային թվով հանդիպումներ է ունեցել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կատակեց այս տարվա ընթացքում իրենց հանդիպումների քանակի թեմայով։
«Արդեն հաշիվը կորցրել եմ` որ հանդիպումն է, բայց ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենաշատ այցելող առաջնորդներից եմ։ Վստահ եմ, որ սա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունները, համոզված եմ, որ հարաբերությունների այս դինամիկան կշարունակվի, – ասաց Փաշինյանը։
Նա բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում։ Բացի այդ, հույս հայտնեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը կպահպանեն միջխորհրդարանական կապերը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am