«Ժամանակ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, բացի այն, որ ղեկավարելու է ԱԺ գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովը, կարող է նաեւ զբաղեցնել «Իմ քայլը» խմբակցության քարտուղարի պաշտոնը:
Համենայնդեպս, խորհրդարանական մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է զբաղվում խմբակցության պատգամավորների աշխատասենյակների դասավորության եւ տեխնիկական այլ հարցերով, մի բան, որով սովորաբար զբաղվում են խմբակցության քարտուղարները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: