«Ժամանակ» թերթը գրում է, որ Երևանի ավագանու նիստից հետո «Քաղաքացիական» պայմանագրի» անդամները զրուցել են Հայկ Մարությանի հետ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` նախորդ օրը արված հայտարարությունները վատ վիճակի մեջ են դրել նաև ավագանու ՔՊ անդամներին, որոնք հանրությանը հայտնի են որպես ակտիվ աշխատանք ծավալած և Երևանի խնդիրներին հետամուտ գործիչներ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Նրանք շատ լուրջ խոսակցություն են ունեցել քաղաքապետի հետ, ով իր հայտարարություններով ընդդիմության գործունեությունը հավասարեցրել է ոչինչ չանելու դիմաց աշխատավարձ ստացող անբանների հետ»,– նշված է հոդվածում:
Հիշեցնենք` ավագանու երեկվա նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ լեզվակռվի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիմանեց նրան անգործության և ձրիակերության մեջ։