Գյումրիում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում՝ կապված քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնանկության հետ: Սրան Բալասանյանը շատ հանգիստ է վերաբերվում: Ասում է՝ ոչ վատ է զգում, ոչ բարկանում է: Բայց այս պահին, ըստ քաղաքապետի, դա քննարկման առարկա չէ:
«Մարդիկ շատ մեծ ախորժակ ունեն, որ իրենք քաղաքապետ լինեն, 6 ամիս առաջ եմ հստակ ասել՝ ես աթոռին կառչած չեմ, ես արժանապատիվ մարդ եմ, ես էն մարդը չեմ, որ ասեմ՝ վա՜յ, ես չեմ գնա, ես էն տրամաբանությամբ եմ աշխատել, ոնց որ ուզում է էս կառավարությունը, կաշառք չենք վերցրել, կոռուպցիա չի եղել, մայլբրի ծրագրով ենք աշխատել: Իհարկե, աշխատանքի ընթացքում եղել են տարբեր թերություններ, բայց դրանք կապված չեն եղել կոռուպցիոն ռիսկերի հետ: Էսօր քաղաքապետացուներ քաղաքում կա ու կա: Ուղղակի պետք չի ուշադրություն դարձնել: Ասում է՝ լծվել ենք աշխատանքի եւ աշխատում ենք: Ես որեւէ խնդիր չունեմ, հարգելի լրագրողներ, եթե հանրային պահանջ եղավ, հենց առաջին պահանջի ժամանակ դիմումս կգրեմ, կասեմ՝ շատ շնորհակալ եմ, ես էդ մարդը չեմ էլի, ես չեմ ասում՝ վա՜յ, իմ տունս կպահեմ քաղաքապետարանով, դուրս գամ, երեխեքս սոված կմնան»,- ասաց Սամվել Բալասանյանը:
Գո՞հ են նոր իշխանությունները Ձեր աշխատանքից հարցին, Սամվել Բալասանյանը վստահ ասաց. դժգոհելու առիթ չունեն: «Շատ լավ աշխատում ենք, ադեկվատ մարդիկ են: Վարչապետին ես այսօր չէ, որ գիտեմ, մենք 12 թվին միասին աշխատել ենք: Ըմպես չէ, որ վարչապետին առաջի օրը տեսա»:
Աղբյուրը՝ armtimes.com