Մանդատներից հրաժարված պատգամավորներ չկան. վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է

Պատգամավորական մանդատներից հրաժարվելու վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Առաջարկել ենք, որ այդ ժամկետներում ներկայացնեն ինքնաբացարկները: Որպես այդպիսին վերջնաժամկետ չի սահմանվում, որովհետեւ նիստից րոպեներ առաջ էլ կարող է անձը ներկայանալ եւ ինքնաբացարկ հատնել»:

Մեր հարցին ի պատասխան Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դեռեւս ինքնաբացարկ հայտարարած պատգամավորներ չկան: Միաժամանակ ԿԸՀ նախագահը հստակ չի նշում, թե, երբ է տեղի ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստը:

Ի դեպ, նշենք, որ նիստի նախնական օր շրջանառվում է հունվարի 14-ը: Նշենք, որ «Իմ քայլը» կստանա 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ:

Աղբյուրը՝ armtimes.com