Փաշինյանին պարբերաբար մեղադրում են Արցախի հարցում պարտվողական դիրքորոշման, Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, ԼԳԲՏ համայնքի ակտիվացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, տարբեր պաշտոններում մութ անցյալով մարդկանց նշանակելու և շատ այլ բաների մեջ։
Հասարակության մեջ առկա են խորը կասկածներ Նիկոլ Փաշինյանի կառավարության իրական մտադրությունների վերաբերյալ, այստեղից էլ սերում են այս կամ այն սյուժեի վերաբերյալ բազմաթիվ շահարկումները։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
Իշխանությունը գլխավորելու գրեթե առաջին օրերից նա պետք է հետ մղեր ընդդիմադիրների մեղադրանքները։ Նրան մեղադրում են Արցախի հարցում պարտվողական դիրքորոշման, Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, ԼԳԲՏ համայնքի ակտիվացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, տարբեր պաշտոններում մութ անցյալով մարդկանց նշանակելու և շատ այլ բաների մեջ։
Ինչպես կարծում է Ալավերդյանը, Հայաստանի իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության մակարդակը վերջինն 20-25 տարում չափազանց ցածր է եղել։ Երկրի ղեկավարության մտադրությունները քաղաքացիների կողմից երբեք չեն ընդունվել հալած յուղի տեղ, նրա գործողությունները միշտ կասկած են առաջացրել, երբեմն այդ կասկածներն արդարացվել են։ Հենց այդ պատճառով Փաշինյանը ստիպված է ապացուցել հակառակը, ցույց տալ, որ իր կառավարությունը տարբերվում է նախորդներից։ Բայց իրավիճակը բարդացնում է հստակ ռազմավարության բացակայությունը տնտեսության, Արցախի, առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունների մասին։
«Վերջին յոթ ամիսների ընթացքում նոր իշխանությունները պայքարել են հների հետ, որպեսզի հաստատեն ժողովրդի վստահությունը։ Սակայն հիմա մեզ պետք են նոր քայլեր, իրական փոփոխություններ։ Դրա բացակայությունն էլ ներկա անվստահության և կասկածամտության գլխավոր աղբյուրն է», – ասաց նա։
Փորձագետի կարծիքով նախորդների ժառանգության դեմ պայքարի վրա հեռուն չես գնա։ Հասարակությունում առկա էյֆորիան կապված է նրա հետ, որ «հները հեռացել են», բայց մարդիկ առայժմ չունեն այն հարցի պատասխանները, թե «ով է եկել»։ Փաշինյանի և նոր իշխանությունների գերխնդիրը նախորդների համեմատ արժանի և լավագույն այլընտրանք ապահովելն է։
«Անշուշտ, հանրապետականները կունենան բողոք արտահայտելու իրենց ձևերը, նոր կառավարության դեմ քաղաքական պայքարի իրենց մեթոդները, երբեմն բավական կոշտ։ Բայց կառավարության հակամիջոցները չպետք է հանգեն «ժուռնալիզմի»։ Պետք է պատասխանել հստակ և կոնկրետ փաստարկներով, այլ ոչ թե «ձեր օրոք ավելի լավ չէր» բովանդակությամբ», – ասաց նա։
Իշխանությունները և քաղաքացիները պետք է դասեր քաղեն անցյալից։
Ինչպես նշեց Ալավերդյանը, նրա մոտ երբեմն դեժավյու է առաջանում․ նա հիշում է ՀՀՇ կառավարման ժամանակները, երբ մարդիկ իշխանական լիազորություններ ստանալուց հետո փոխվում էին աչքի առաջ։
Փորձագետը չի ցանկանում տեսնել անցյալի սխալների կրկնությունը։ Նա համոզված է, որ որքան քիչ սխալներ լինեն այսօր, այդքան ցածր կլինի ապագա հաղթանակների ու ձեռքբերումների գինը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am