Ըստ այդմ, մասնավորապես, 2 մլն 331.300 դրամով պատվիրվել է 19 հատ բազմաֆունկցիոնալ տպիչ սարք, «Վեգա» ընկերությունից գնել են կենցաղային սառնարաններ՝ ընդհանուր 436 հազար դրամ արժողությամբ, գնել են գրասեղաններ, բազմոց, չհրկիզվող պահարան՝ 420 000 դրամով, 4 հատ աթոռ՝ ընդհանուր 248 000 դրամ արժեքով, տնտեսական ապրանքներ՝ ընդհանուր 498 930 դրամ արժեքով։ Այս պետական մարմնին վառելիքով ապահովելու համար ծախսվել է 3 մլն 765.000 դրամ գումար, իսկ վառելիքի մատակարարը եղել է «CPS օյլ քորփորեյշըն» ընկերությունը։
Ներկայացուցչական ծախսեր անվան տակ Պետական վերահսկողական ծառայությունը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, 19 200 դրամով գնել է «Վան արդի» անապակ 6 հատ գինի, 34 400 դրամով 7 տարեկան 0.5 լիտրանոց 4 հատ կոնյակ՝ «Ընտրանի», 37 200 դրամով 12 հատ քաղցրավենիք՝ «Ֆերերո Ռոշեր», 28 260 դրամով «Անի» կոնյակ՝ դարձյալ 4 հատ։ Գնել են նաև կապուչինո, թեյեր, հանքային ջուր և այլն։ Ընդհանուր առմամբ ներկայացուցչական ծախսերի համար պետբյուջեից հատկացվել է 213 150 դրամ։
ՊՎԾ-ն, հիշեցնենք, ղեկավարում է «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը։ Վերջինը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։