ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏԵՐԱԶՄ․․․

1- Դեկտեմբեր 17, 2018-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Հայաստանի տարածքում օտարերկրյա մասնակցությամբ կենսաբանական լաբորատորիաների մասին, նշել է, որ «Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա զինծառայողներ չեն լինելու, և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ սպառնալիքի կամ ռիսկի բացակայության երաշխավորության տեսանկյունից»:

2- Չի բացառվում, որ արդեն առաջիկա ամիսներին ամերիկյան երկու խոշորագույն նավթային ընկերությունները` Chevron-ը և Exxon Mobil-ը, 25 տարի տևած ակտիվ ներկայությունից հետո լքեն ադրբեջանական շուկան: Այս մասին, վկայակոչելով նավթարդյունաբերության ոլորտի իր աղբյուրները, օրերս տեղեկացրեց Reuters գործակալությունը:
“Գուցե ամերիկյան ընկերությունները կանխազգում են մոտալուտ պատերազմի բռնկո՞ւմը”,- գրում է “ՀԱՅԵԼԻ” հայկական պարբերականը (12/13/2018)։

3- Թե՛ Լոնդոնը, թագուհու մակարդակով, թե՛ Վաշինգթոնը, Հայաստանի Հանրապետությանը շնորհավորեցին նրա անկախության ոչ թե 27, այլ 100 ամյակը։ Մյուս կողմից, մի քանի օր առաջ Վրաստանում կայացած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացրեցին զեկույց՝ 1918-1920թթ. մեր տարածաշրջանի պետությունների միջև վիճելի տարածքները, ըստ որի իբր նույնիսկ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքներն են համարվում վիճելի։ Արդյո՞ք մեր երկու հարևանների նմանօրինակ զեղծարարությունը ժամանակի առումով պատահականություն է։

Նախ, անրադառնալով Լավրովի հարցազրույցին պետք է ասել՝ Հայաստանի Հանրապետությունն անկախ և սուվերեն պետություն է, և ՌԴ-ն ի՞նչ իրավունք ունի պայմանագրեր ձևակերպել Հայաստանի Հանրապետության համար, ըստ որի՝ ՀՀ-ում օտարերկրյա զինծառայողներ չպետք է լինեն։

Երկրորդ,- Եթե Հայաստանի Հանրապետությունը ՌԴ-ի հետ նմանօրինակ փաստաթղթեր է պատրաստում, ապա ԻՆՉՈ՞Ւ է Հայաստանի ժողովուրդն այդ մասին իմանում Լավրովի հարցազրույցից։ Միթե՞ նոր իշխանությունները շարունակում են Սերժ Սարգսյանական գործելաոճը, որը “Հայ-թուրքական արձանագրությունների” նախապատրաստումը, ինչպես նաև “Մադրիդյան Սկզբունքների” հիմքով Արցախյան կարգավորումը անիրավական ձևով գաղտնի էր պահում սեփական ժողովրդից։

Հիմա գլխավորի մասին։
Բոլորն են հիշում ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում։ Իսրայելի շահերով պայմամանավորված ԱՄՆ-ի նոր քաղաքականությունն Իրանի նկատմամբ նույնպես հստակ է գծված։ Եվ մեր տարածաշրջանում, ինչպես ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչն է արտահայտվել, կիզակետվում են Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերը։ Մյուս կողմից Ռուսաստանի դեմ սանկցիաներից դժգոհ էին Եվրոպական մի շարք երկրների ղեկավարները, որոնք ռուսական գազի համեմատ ԱՄՆ-ի առաքած խտացված գազը համարեցին 2․5 անգամ թանկ։ Փաստորեն, տարածաշրջանային պատերազմը ոմանց շատ ձեռնտու է։ Այդ պատերազմում Իրանին ներքաշելը շահեկան է, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի համար։ ԱՄՆ-ն կդառնա Եվրոպային 2,5 անգամ թանկ խտացված գազ մատակարարողը և կկարողանա ուժեղացնել դոլարի կուրսը, Ռուսաստանը մեր տարածաշրջանում կարող է կորցնել իր ազդեցությունն ու ներկայությունը, իսկ Իսրայելի ու արևմտյան հրեական ֆինանսաքաղաքական իսթաբլիշմենթի երազանքը՝ Իրանի փլուզումը, կարող է իրականություն դառնալ։
Եվ ահա նման սցենարով ծրագրի հնարավորության պարագայում ԿՐԵՄԼՅԱՆ “բիմբոների” կողմից Արցախի խնդրում Հայաստանի նկատմամբ ճնշումներն ու հապճեպությունը (տես՝ Լուկաշենկոյի մենախոսությունը) ԳՈՒՑԵ բացատրվում են Ադրբեջանին սիրաշահելով չթողնել, որ ՕՏԱՐ ԶՈՐՔԵՐ մտնեն նաև նրա՞ տարածք (տես՝ վերոնշյալ Լավրովյան փաստաթղթերի մասին հարցազրույցը)։ Կցանկանայինք Կրեմլյան այրերին հիշեցնել, որ 1918-20թթ․ Ռուսաստանի կատարած սխալը, որի պատճառով արհեստականորեն ստեղծվեց Սովետական Ադրբեջանը, կարող է դառնալ 100 տարի առաջվա պան-թուրանական ռազմավարության շարունակությունը։ Սակայն այս անգամ Ռուսաստանը ոչ միայն կկորցնի Կովկասը, այլ նաև կկորցնի ողջ Միջին Ասիան։

Եվ վերջում՝ միլիոն դոլարանոց հարց նոր իշխանություններին։

– Պարոնայք, Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՔ ԹԱՔՑՆՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻՑ։ Ինչո՞ւ հասարակությունը վերոնշյալ փաստաթղթերի ու պայմանագրերի մասին պետք է իմանա Ս․ Լավրովի հարցազրույցից։

ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏԵՐԱԶՄ․․․1- Դեկտեմբեր 17, 2018-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում ՌԴ…

Posted by Arthur Armin on Monday, December 17, 2018