Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քանի որ շատ են հարցերը, թե գնալու եմ Աժ, թե շարունակելու եմ մնալ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ասեմ, որ մեր ծառայությունն ավելի մեծ թափով շարունակում է ու շարունակելու է համակարգը մաքրել նախկին արատավոր երևույթներից, կանխել կոռուպցիոն դրսևորումներն ու պայքարել հանուն օրինականության։ Հուսով եմ էլ այս հարցերը չեն հնչի: Սիրում եմ բոլորիդ»: