Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան հանձնարարական է հնչեցրել։ «Այսօր ես հանձնարարել եմ, որ ամենօրյա մեր սեղանին պետք է դրված լինի, որպեսզի մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել՝ մարդկանց կյանքում տեղի են ունեցել փոփոխություններ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս քայլը պետք է լինի կառավարության ու նախարարների ամենօրյա թիվ մեկ առաջադրանքը։ «Այդ կարգավորումները պետք է լինեն մեր հիմնական ուղենիշը»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։