Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել:
Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել:
Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կամ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին կամ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան:
Խնդրից քիչ թե շատ տեղյակ մարդիկ իրականում գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած 3 գագաթնաժողովների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) արդյունքում կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռք են բերել համաձայնություններ և կայացրել են որոշումներ:
Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում»: