«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում Լուսավոր Հայաստան խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: