ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը չի շտապում իր դիրքորոշումը հայտել իր գլխավորած գերատեսչության հետագա ճակատագրի վերաբերյալ։
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը պատգամավոր կդառնա, նոր ձևավորվող կառավարությունում նա չի լինի։
Այս մասին հայտնեց ինքը` Հայրապետյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ժողովից հետո։
Հայրապետյանը կգլխավորի կրթության, մշակույթի ու սփյուռքի մշտական խորհրդարանական հանձնաժողովը։
«Այսպես թե այնպես գործունեությունս կապված է լինելու սփյուռքի հետ։ Այն տարբերությամբ, որ հիմա կզբաղվեմ օրինաստեղծ գործունեությամբ», – ասաց քաղաքական գործիչը։
Նախարարի պաշտոնակատարը չի շտապում հայտնել իր դիրքորոշումը սփյուռքի նախարարության լուծարման կամ պահպանման վերաբերյալ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am