Այս պահին փոխվարչապետերի հաստիքների կրճատման հարցը քննարկման փուլում է,- պատմել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Քննարկվում է երեք փոխվարչապետի փոխարեն երկու փոխվարչապետ ունենալու և առաջին փոխվարչապետի հաստիքն ընդհանրապես չունենալու տարբերակը»,-ասաց Աղաջանյանը։ Աղաջանյանը նշեց, որ կրճատումների գործընթացի առաջնային նպատակը գործառույթների կրկնության բացառումն է։
Աղբյուրը՝ bavnews.am