«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերն ընտրությունների արդյունքները բողոքարկելու հարցով մինչեւ շաբաթվա վերջ չդիմեն Սահմանադրական դատարան, ապա պատգամավորներն իրենց մանդատները կստանան դեկտեմբերի 24-ին, իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կկայանա արդեն 2019 թվականի հունվարի 14-ին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր զրույցում ասաց, որ դեռեւս պարզ չէ՝ քաղաքական ուժերը կդիմե՞ն ՍԴ, թե՞ ոչ, իսկ եթե չդիմեն՝ հստակ չէ՝ պատգամավորները մանդատ երբ կստանան:
«Եթե քաղաքական ուժերը Սահմանադրական դատարան չդիմեն, ապա մենք որոշակի ժամանակ էլ պետք է հատկացնենք խորհրդարան անցած քաղաքական ուժերին, թեկնածուներին՝ իրենց ինքնաբացարկների, որոշակի քննարկումների համար։ Ապա դրանից հետո մանդատները ստանալու եւ առաջին նիստի օր կորոշենք ու կհայտնենք»,- ՀԺ-ին փոխանցեց Տիգրան Մուկուչյանը։
Աղբյուրը՝ armtimes.com