Հայտնի են Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձեւավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։