«Արդեն հաստատ է, որ խորհրդարանում 88 մանդատ ստացած «Իմ քայլի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոալիցիա չի ձևավորի որևէ ուժի հետ: «88 հոգանոց քաղաքական ուժը կարիք չունի որևէ կուսակցության աջակցության»,- մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը՝ հավելելով. «Միգուցե վարչապետը գործադիրի կազմում ընդգրկի որևէ մեկին, ով այս կամ այն կուսակցության անդամ է, բայց դա չի նշանակի կոալիցիա»:
Նրա վստահեցմամբ՝ կառավարության ձևավորման հարցում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվելու է «պրոֆեսիոնալիզմի» տեսանկյունից:
Ի դեպ, խորհրդարանի առաջին նիստը հնարավոր է նույնիսկ հունվարի 7-ին չկայանա, այլ տեղափոխեն հունվարի 14-ին, քանի որ 7-ին, ինչպես Աղազարյանը հիմնավորեց, Սուրբ ծննդյան տոներին հաջորդող մեռելոցն է: Թեպետ կա տեսակետ, որ Փաշինյանը կառավարությունը ձևավորելու խնդիր ունի և հնարավորինս երկարաձգում է ԱԺ առաջին նիստը, որ կադրերի ընտրությամբ զբաղվի: Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, քարտուղարի և հանձնաժողովների նախագահների ընտրությունը դեռ չի կայացել, կուսակցության վարչությունում քննարկումները դեռ շարունակվում են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: