«Մեր տեղեկությունների համաձայն՝ Արցախի ներքաղաքական կյանքում իրավիճակը բավականին լարված է, թեպետ այս մասին փորձում են հնարավորինս քիչ բարձրաձայնել: Որոշ շրջանակներ վստահաբար պնդում են, որ Բակո Սահակյանն արդեն իսկ պատրաստվում է հեռանալ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից, միայն թե մտածում են այս ամենն ավելի անցնցում իրականացնելու մասին:
Թե ինչու է Արցախում իրավիճակ փոխվել, մի մասը պայմանավորում են Հայաստանում տեղի ունեցածի տրամաբանական շարունակությամբ, մյուս մասը՝ մտահոգված են Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հնարավոր զարգացումներով:
Իսկ ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանը՝ ընդդիմադիր քաղաքական ուժ ստեղծելով և արցախյան գործող իշխանությունների հեռանալն արագացնելով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: