«Պահանջում եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը». Ինեսսա Պետրոսյան

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պահանջում եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։ Չնայած այն հանգամանքին, որ մեկ գրամ հավատ չունեի, որ այդ անձը կարող էր դրական առումով փոխվել, բայց ամեն դեպքում սպասում էի։ Այսօր շարունակվելու է դատարանում քննվել Անդրիաս Ղուկասյանի դեմ շինծու մեղադրանքով իրականացվող գործի քննությունը, որի նախաձեռնողներն են եղել նախկին նախագահն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Մինչ օրս այդ անձը չկարողացավ կամք դրսևորել և հրաժարվել դատարանում այդ շինծու մեղադրանքից։

Դա նշանակում է, որ Արթուր Դավթյանը շարունակում է իր գործելաոճը և նրա մոտ ոչինչ փոխվել։ Այլ գործերով նույնպես դատախազությունը աշխատում է նախկին, հին մեթոդներով` կեզծ և շինծու գործերը դատարան ուղարկելով։

Նոր Հայաստանին հարիր չի գործող գլխավոր դատախազը, ում պաշտոնավարումը չարիք է դարձել ամբողջ համակարգի համար, քանի որ դատախազությունում աշխատող ազնիվ դատախազները ստիպված են լինում կատարել Արթուր Դավթյանի անօրինական կարգադրությունները։

Դիմում եմ նաև մեր հարգելի նորընտիր պատգամավորներին` թույլ չտաք որ նախկին իշխանության կողմից ընրվածը շարունակի իր անօրինական գործելաոճը Նոր Հայաստանում։ Եթե նա հրաժարական չտա, ուրեմն պետք է գործի անցնեն պատգամավորները»։