Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

Հայաստանի նախկին վարչապետը համարում է, որ իր հանդեպ վատ են վարվել։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Նա համարում է, որ թիմակիցները հետևողականորեն աշխատել են իր դեմ, և նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել»,– նշված է հոդվածում։

Թերթը երեկ տեղեկացել է, որ նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել:

«Մեր տեղեկություններով՝ Կարապետյանից բացի նրա հետ ՀՀԿ-ն կլքեն նաև այն 7 հազար «գազավիկները», որոնք կուսակցական էին դարձել նախորդ ընտրություններից առաջ, հենց Կարեն Կարապետյանի հետ ու նրա «խաթր»»,– գրում է պարբերականը:

ՀՀԿ-ից պաշտոնապես հաստատել են տեղեկությունը, որ Կարապետյանը դիմում է գրել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am