Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը 2018թ-ի մայիսի սկզբից մինչև դեկտեմբեր մոտ 19 միլիարդ դրամի խախտումներ է բացահայտել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ անօրինական ճանապարհով յուրացրած 13 միլիարդ դրամը (27 միլիոն դոլար) արդեն վերադարձվել է պետական գանձարան։
«216 միլիարդ դրամի գործարքները դեռ ստուգվում են», – ասաց Վանեցյանը։ Նրա խոսքով՝ լուրջ կասկածներ կան, որ այդ գործարքների մի մասն անօրինական է եղել։
Եթե կասկածները հաստատվեն, համապատասխան գումարը կվերադարձվի բյուջե։
Աղբյուրը՝ armeniasputnik.am