Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ

Արցախի նախագահի հրամանագրով գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Աբրահամյանը, ով այսօր ԱՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվել է Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավար՝ փոխարինելով Լևոն Մնացականյանին: