Զոհրաբյան. «Որտեղ կորոշի Գագիկ Ծառուկյանը, ես այդտեղ կլինեմ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ԱԺ փոխնախագահի նշանակման հարցը չի քննարկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«Որտեղ կորոշի Գագիկ Ծառուկյանը, որ իմ ունակությունները, իմ պրոֆեսիոնալիզմը, իմ փորձառությունը պետք է, ես այդտեղ կլինեմ։ Ինչպես կորոշի ԲՀԿ նախագահը, սա` միանշանակ»,– ասաց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի ընտրությանը, Զոհրաբյանը հիշեցրեց, որ դա բացառապես ԱԺ մեծամասնության որոշելիք հարցն է։ Մնացած ուժերին մնում է ընդունել «Իմ քայլի» որոշումը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Read more: https://armeniasputnik.am/radio/20181213/16232619/armenia-naira-zohrabyan.html