Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այդ թվում ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում, երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման նպատակով», – ասել է Մարիա Զախարովան:
«Դեկտեմբերի 9-ին մեր բարեկամ պետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որին հետևել են ռուս դիտորդները: Նրանց գնահատականով, ընտրություններն անցել են օրենքին շրջանակում, առանց խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա», – ասել է նա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։
Աղբյուրը՝ armtimes.com