Ֆելիքս Ցոլակյանը հերքել է առաջիկայում ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակվելու մասին լուրերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ինքն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանն ասել է.

«Չկա նման բան: Ես հենց նոր եմ եկել Գյումրիից: Թերթերն ինչ ուզել, գրել են: Լուրերը լիովին անհիմն են»: Հարցին՝ նա բացառո՞ւմ է, որ առաջիկայում կարող է նման  առաջարկ ստանալ, Ցոլակյանը պատասխանել է. «Որևէ բան բացառել հնարավոր չէ, սակայն ես ասում եմ, որ  նման բան  չկա»։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրեն:

Աղբյուրը՝ tert.am