Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ եւ չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ընթացքում, գրում է ТАСС-ը:

«Մենք ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում եւ Աֆղանստանում, ու մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը: Սակայն մենք չենք ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Մենք անդամ պետություն ենք ՀԱՊԿ-ում:

Հայաստանը շարունակում է գործընկերային հարաբերություններ պահպանել եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Եվրամիության հետ, սակայն չի լինելու որեւէ ազդեցության տակ»,- ասել է նա:

Աղբյուր՝ armtimes.com