Պետք է թույլ չտանք, որպեսզի օտար, անընդունելի բարքերը սողոսկեն հայկական օջախներ, «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկին հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
«Սա մարտահրավեր է հայ ժողովրդին, Հայաստանի հասարակությանը և մենք պետք է ազգովին դիմագրավենք այս մարտահրավերներին», – նշեց նա։
Բաղդասարյանը բոլոր քաղաքական ուժերին մաղթեց ազնիվ և քաղաքակիրթ մրցակցություն։
«Թող այդ ազնիվ քաղաքական մրցակցության պայմաններում յուրաքանչյուրն արժանանա ժողովրդի վստահության քվեին», – ասաց ՕԵԿ նախագահը։
Դիտարկմանը, թե քաղաքական դաշտը բաժանված է սևերի և սպիտակների՝ Բաղդասարյանն արձագանքեց.
«Մենք ոչ սև ենք, ոչ՝ սպիտակ։ Մենք ՕԵԿ ենք։ Աշխարհում կան լիքը գույներ, սիրեք աշխարհը, սիրեք գույները, սիրեք երկիրը», – ասաց Արթուր Բաղդասարյանը։
Աղբյուրը՝ aysor.am