«Սասո՛ւն, էս ի՞նչ ես խոսում». Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սասուն Միքայելյանի այսօրվա հայտարարությանը, գրել է.

«Սասուն, էս ի՞նչ ես խոսում, մտածի, հետո խոսի. ո՞նց թե էս հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրումը, Արցախի խնդրի լուծումը: Եվ վարչապետը նրա կողքին կանգնած անհաղորդ էր՝ էս ո՞ւր հասանք, էս ի՞նչ ուրացում է գնում. բա որ ասում ենք՝ մտահոգները թող ընտրեն Հանրապետականին. սթափվեք, սթափվեք»: