Ինձ ձայն տալու համար բավական է ընտրություններին ընտրեք «Իմ Քայլը» դաշինքը. Ջուլֆալակյան

Քանի որ ինքս չեմ մասնակցում ռեյտինգային ընտրակարգով, ինձ ձայն տալու համար բավական է ընտրություններին ընտրեք «Իմ Քայլը» դաշինքը՝ 4 (չորս) համարի քվեաթերթիկը։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արսեն Ջուլֆալակյանը:

«Քարոզարշավը պաշտոնապես սկսված է։ Կլինեն հանդիպումներ հասարակության հետ Երևանում և ՀՀ տարբեր հատվածներում՝ ամենատարբեր ֆոռմատներով՝ հանրահավաքներ,խմբակային հանդիպումներ, մամուլ-մեդիա…

Բնականաբար, դրանց մասին նախորոք տեղյակ կպահենք տեղերում։ Սիրով կլսեմ նաև ձեր բոլորի առաջարկությունները՝ կապված քարոզարշավի վայրի հետ։

Ի դեպ,կարևոր մի պահ❗️

Շատերը հարցնում են, թե ԱԺ առաջիկա ընտրություներին ինչպես և որտեղ պետք է քվեարկեն իմ օգտին։ Քանի որ ինքս չեմ մասնակցում ռեյտինգային ընտրակարգով, ինձ ձայն տալու համար բավական է ընտրություններին ընտրեք «Իմ Քայլը» դաշինքը՝ 4 (չորս) համարի քվեաթերթիկը։

Ասել է թե, ընտրելով «Իմ Քայլին»՝կընտրեք նաև ինձ.

Հաջողություն բոլորիս»,-գրել է մարզիկը: