«Իմ քաչալը քո հանճարին վնաս չէ». Աշոտյանի պատասխանը Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հետաքրքիր մի նկար է հրապարակել` այդպես պատասխանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` «մտահոգներին խորհուրդ եմ տալիս սառը ցնցուղ ընդունել» առաջարկի։

Լուսանկարում Աշոտյանն է` Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողը» գիրքը ձեռքին։

Նա օգտագործել է «սառը ցնցուղ, ամենամտահոգը» հեշթեգը։

Օգտատերերից  մեկն առաջարկել է նկարը բնութագրել է այսպես. «Իմ քաչալը ձեր հանճարին վնաս չէ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24–ի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթին քաղաքացիների քիչ մասնակցությունը մեկնաբանությունների տեղիք էր տվել, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետի պաշտոնակատարը «մտահոգներին խորհուրդ էր տվել սառը ցնցուղ ընդունել։

armeniasputnik.am