Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, պետությունը պարտավոր է սատարել, ոչ թե խանգարել նրանց. Վիգեն Սարգսյան

ՀՀԿ առաջին փոխնախագահ, ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հակակշիռների ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները ՉԵՆ ՀԱՐԿՎԵԼՈՒ: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵՑ ԻՐ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: Հենց դա է հակակշռի ուժը:

Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց բանավոր խոստումը բավարար չէ: Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի: Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍԱՏԱՐԵԼ, ՈՉ ԹԵ ԽԱՆԳԱՐԵԼ նրանց: Օրակարգում մնում են 150.000 աշխատատեղերի օպտիմալացում, նպաստների վերացում չթույլատրելու, տնտեսության գահավիժումը և գների հետագա աճը կանխելու, սահմանների անվտանգությունն պահպանելու և բազմաթիվ այլ հարցեր: ԵԹԵ ՄՏԱՀՈԳ ԵՍ….

ԸՆՏՐԻ՛Ր ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻՆ»: