Առաքել Մովսիսյանը (Շմայս) դաժան ծեծի է ենթարկվել՝ սխալ խոսելու համար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունից հետո ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տարածքներում կատարված խուզարկություններից ու դրանց արդյունքների հանրայնացումից հետո մի շարք ընկերներ բառի ամենալայն իմաստով երես թեքեցին նրանից:

Դրանց շարքում էր նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով, պարզվում է, լուրջ խնդիրներ է ունեցել իր այդ քայլի համար:

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ օրերս Առաքել Մովսիսյանը Սևանում հանդիպել է «գողական աշխարհի» ներկայացուցիչների հետ: Երբ խոսք է գնացել Մանվել Գրիգորյանի մասին, օրենքով գողերը զայրացել են Մովսիսյանի վրա և նրանց միջև վեճ է տեղի ունեցել:

Թեմայի վերաբերյալ լրագորղը զրուցեց Առաքել Մովսիսյանի հետ, սակայն վերջինս, երկար մտածելուց և շփոթվելուց հետո՝ պատասխանեց. «Դուք ի՞նչ գիտեք՝ ես ում հետ եմ հանդիպում վաբշե, կամ երբ, ի՞նչ գողականների մասին ա խոսքը: Ո՞ւր ա գողական, որ մի հատ էլ Հայաստան գա ու ես էլ հանդիպեմ իրանց, տենց բան չկա»:

Աղբյուր՝ lurer.com