Չկա փաստ, որ վկայում է` Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ

«Օրինակ` բոլորը համոզված են, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա հանդեպ վենդետա տեղի չի ունենա»։ Ի պատասխան` Մանվել Գրիգորյանի կյանքը վտանգված է, նրա խափանման միջոցը չի փոխվելու լրագրողների հարցին, այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հետո նա իր նախկին գործընկերներին խորհուրդ տվեց  այդ հարցով դիմել դատական և քննչական մարմիններին։

«Մարդիկ կային, որ գրավով ազատվել են, բայց հետո էլի կալանավորվելու են, դա իրավական գործընթաց է։ Եթե չեմ սխալվում` դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է, թող լինի փորձագիտական եզրակացություն, դատարանը կորոշի։ Այս պահին իմ ձեռքի տակ չկա փաստ, որ վկայում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է նրա կալանքի հետ»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` գեներալ–լեյտենանտ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Աղբյուրը՝ armeniasputnik.am