Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերել է 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ, հայտնում են կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ: