Ապրիլյան պատերազմի ժամանակ Փաշինյանն էլ է հերթապահել, բայց ինքն իրեն չի համարում պատերազմի մասնակից

Ապրիլյան պատերազմի ժամանակ Փաշինյանն էլ հերթապահել, բայց չի համարում, որ պատերազմի մասակից է
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց նախագիծ՝ որով սահմանվում է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում հաստատելու կարգը։
Ըստ նախագծի՝ Երևան քաղաքում մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին հատկացվելու է 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ։ Այլ քաղաքներում մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ։ Այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ:
Բալայանն ասաց, որ որոշումը տարածվելու է ՊՆ-ում, ԱԱԾ-ոմ, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում զինվորական (քրեակատարողական) ծառայության մեջ գտնվող անձանց, պաշտպանության նախարարության համակարգում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա:
Գաբրիել Բալայանի խոսքով՝ զգալիորեն ավելացվել են հատկացվող միջոցները։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան գումար է հատկացվելու այդ ծախսի համար մեկ տարվա կտրվածքով: Բալայանը տեղեկացրեց՝ նախկինում ծախսվել է 2 միլիարդ 307 միլիոն 42 հազար դրամ, նախատեսվում է 915 միլիոն 810 հազար դրամով ավելացում, ընդհանուր գումարը՝ 3 միլիարդ 222 միլիոն 852 հազար։
«Հնարավո՞ր չէ՝ այդ գումարը դառնա որպես հիպոթեքային վարկի սպասարկման գումար: Կա արդյոք մեխանիզմ, որ միգուցե ինչ-որ գումար հավելելով՝ իրենք բնակարանը գնեն և մենք այս գումարով օգնենք, որ վարկը փակեն», – հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Փոխնախարարը տեղեկացեց, որ այդ հարցը իրենց մոտ քննարկվել է, հետազոտություն են արել և պարզել, որ երիտասարդ սպաները ցանկանում են հիփոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն ավելի երկարատև ծառայության անցնող սպաները, ցանկություն չունեն վարկի տակ մտնելու:
Դարձյալ արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանդիպել է ապրիլյան պատերազմի մասնակիցներին, որոնք դժգոհել են, որ իրենց զինգրքույկներում որևէ նշում չկա մարտական գործողություններին մասնակցության մասին։
ՊՆ փոխնխարարը նշեց, որ որոշ զինկոմներ գրքույկներում դրել էին կնիքներ, հետո նախորդ տարիներին դրանք ջնջվել են.
«Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն։ Վերջիններիս զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն», – ասաց Բալայանը։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է իրենից ենթադրում մարտական գործողություն տերմինը զինգրքույկում ամրագրելը:
«Մարտերին բռնվել», – արձագաքեց Բալայանը:
Հարցին միջամտեց Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով, թե ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրն ավելի շատ բարոյական է, նրանք ցանկանում են, որ զինգրքույկներում նշվի իրենց մարտական հերթապահության մասին։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Գաբրիել Բալայանը վստահեցրեց, որ մինչ դեկտեմբերի 5-ը կլինեն նոր զինգրքույկները, որում նշումների բաժին կլինի, այնտեղ էլ կնշվի մարտական հերթապահության մասնակցության օրերի մասին տեղեկություն։
Աղբյուրը՝  aysor.am