Արդեն հինգ օր է՝ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Հայաստանից և դեռ հինգ օր ևս կբացակայի: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Նա Հայաստան կվերադառնա միայն նոյեմբերի 26-ին` նոյեմբերի 25-ին, սովորույթի համաձայն, արտերկրում նշելով իր ծննդյան 62-ամյակը: Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Ծառուկյանը սկզբում եղել է Բելառուսում, իսկ այժմ Մոսկվայում է: Երկու օր առաջ նրան է միացել նաև կինը»,– գրում է թերթը:
Ծառուկյանը նոյեմբերի 25-ին կդառնա 62 տարեկան։