«Ինչո՞ւ են մեր պատգամավորացուները այսքան ճոռոմաբան»

Աշոտ Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մի սիրած կեսկատակ խոսք ունեմ՝ «Հառաջ, ընկերներ, դեպի կոմունիզմի պայծառ գալիքը»։ Սա անբովանդակ ճոռոմաբանության սիմվոլ է։ Ընդ որում «հառաջ»-ը կարող է տարբեր բաների վերաբերվել՝ կոմունիզմին, կապիտալիզմին, լիբերալիզմին, ազգային պետականության վերականգնմանը, ճոռոմաբանույունը մնում է ճոռոմաբանություն։ Հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ են մեր պատգամավորացուները այսքան ճոռոմաբան՝ էլ «գիտակցելով պատասխանատվությունս», էլ «ազգիս ծառայելու համար», էլ «պատիվ ունեմ»․․․ Մեղք չե՞նք»։